Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am

Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am

Կոլպոսկոպիան հետազոտման մեթոդ է, որը կիրառվում է գինեկոլոգիայում՝ արգանդի վզիկի, հեշտոցի և արտաքին սեռական օրգանների հետազոտության համար: Հետազոտությունն իրականացվում է կոլպոսկոպով, որի օգնությամբ մի քանի անգամ մեծանում է անհրաժեշտ տարածքը և թույլ տալիս հայտնաբերել ամենափոքր փոփոխությունն անգամ:

Առավել մանրամասն տեղեկատվության անհրաժեշտության դեպքում այն համակցվում է բիոպսիայի հետ. վերցվում է հյուսվածքի նմուշ՝ բջջաբանական հետազոտության և չարորակացման գործընթացների հայտնաբերման համար:

Կոլպոսկոպիայի և բիոպսիայի նպատակն արգանդի վզիկի նախաքաղցկեղային փոփոխությունների վաղ հայտնաբերումն է:

Կոլպոսկոպիայի ցուցումներն են.

  • պապանիկոլայ քսուքի անհաջող արդյունքը,
  • արգանդի վզիկի էրոզիան, հիպերպլազիան,
  • պապիլոման,
  • արգանդի վզիկի, հեշտոցի, արտաքին սեռական օրգանների (վուլվա) քաղցկեղը,
  • սեռական օրգանների գորտնուկները,
  • արգանդի վզիկի պոլիպները,
  • մարդու պապիլոմա վիրուսը,
  • էնդոմետրիոզը,
  • արգանդի միոման,
  • հեշտոցից ախտաբանական արտադրությունը` հատկապես արյան հետքերով:

 
Կոլպոսկոպիան և բիոպսիան ցուցված են վերարտադրողական օրգանների օնկոլոգիական ժառանգականությամբ կանանց:

Հակացուցումներն են՝ դաշտանը, սուր բորբոքային խնդիրները, հետծննդյան շրջանի առաջին 2 ամիսը:

Լայնածավալ կոլպոսկոպիա (ԼԿ)

ԼԿ շնորհիվ հնարավոր է մի քանի թեստի զուգակցմամբ հայտնաբերել նաև.

  • էրոզիան` ամենավաղ շրջանում,
  • ոչ մեծ նորագոյացությունները,
  • շատ փոքր արյունազեղման օջախները:

 
Իրականացվում է պոլիպների, կոնդիլոմաների, արգանդի վզիկի, հեշտոցի և վուլվայի չարորակ խնդիրների, ինչպես նաև վիրահատության նախապատրաստման (պարզելու բուժման արդյունավետությունը) ժամանակ:

Կատարվող թեստերն են.

  • Շիլլերի թեստ. գինեկոլոգիական զննման ժամանակ Լյուգոլի լուծույթով մշակվում են հեշտոցը և ցերվիկալ խողովակը: Առողջ բջիջները ներկվում են շագանակագույն, իսկ փոփոխվածները չեն փոխում իրենց գույնը: Չներկված մասից վերցվում է հյուսվածքի նմուշ:
  • Թեստ` քացախաթթվով.  հազվադեպ է օգտագործվում:  Քացախի լուծույթով մշակվում է անհրաժեշտ շրջանը. եթե փոփոխություն չկա՝ անոթները սեղմվում են:

 
Ինչպե՞ս նախապատրաստվել կոլպոսկոպիային:

Արգանդի վզիկի կոլպոսկոպիան և բիոպսիան իրականացվում են դաշտանային ցիկլի առաջին փուլում:  Ամենահարմար ժամանակը  դաշտանից հետո 2-3-րդ օրերն են, նաև` բուժման գործընթացներից պետք է անցած լինի 1 շաբաթից ոչ պակաս:

Նախապատրաստումը պետք է սկսել 2-3 օր առաջ` նախքան հետազոտությունը. անհրաժեշտ է`

  • դադարեցնել սեռական կյանքը,
  • չօգտվել տամպոններից, հեշտոցային մոմիկներից և այլն,
  • չանել լվացումներ,
  • լվացվել սովորական ջրով` առանց օճառի և գելի:

 
Բժշկին պետք է հայտնել առկա ալերգիաների, արյան մակարդելիության, ընդունվող դեղերի և կասկածվող հղիության մասին:

Հետազոտությունն անցավ է, տևում է 10 րոպե:

Հետազոտությունն անվտանգ է, բայց բիոպսիայի ժամանակ կարող է լինել արյունահոսություն և վարակում:

Կոլպոսկոպիայից հետո սահմանափակումներ չկան, սակայն բիոպսիայի դեպքում 2 շաբաթ պետք է հետևել ստորև հրահանգներին.

  • բացառել սեռական հարաբերությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
  • լոգանք չընդունել, չհաճախել սաունա,
  • հրաժարվել լվացումներից, չօգտագործել խծուծներ (տամպոններ),
  • հրաժարվել արյունը նոսրացնող դեղերից:


Կոլպոսկոպիան` հղիության ժամանակ

Հղիության ժամանակ կոլպոսկոպիան կատարվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խիստ ցուցումներով, երբ չկա հղիության ընդհատման վտանգ:

Իրականացվում է հետևյալ դեպքերում՝ արգանդի վզիկի էրոզիա, երբ սկսվել է պոլիպների աճ և կասկածվում է ուռուցքային գործընթաց:

Իրականացվում է հղիության վաղ շրջանում, անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել 2-րդ կամ 3-րդ եռամսյակում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ